Վրաստանը Օմբուդսմեն հետ ստորագրել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին հուշագիր

PanARMENIAN.Net - Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական նախարար Թեյմուրազ Յակոբաշվիլին եւ երկրի ժողովրդական պաշտպան Գիորգի Թուգուշին Թբիլիսիում ստորագրել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին հուշագիր:



«Ինձ դուր չի գալիս «ազգային փոքրամասնություններ» տերմինը, քանի որ կարծում եմ, որ բոլոր մարդիկ հավասար են: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի ազգային փոքրամասնությունների յուրաքանչուր ներկայացուցիչ իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի: Մեր գերատեսչությունը բաց է համագործակցության համար», - ասել է Վրաստանի պետնախարարը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---