Հայ խաղաղապահները երեքշաբաթյա պատրաստություն կանցնեն Գերմանիայում15 դեկտեմբերի 2009 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը դեկտեմբերի 17-ին կայցելի Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի (ISAF) շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելության պատրաստվող հայկական զորախմբին: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից PanARMENIAN.Net ի ստացած տեղեկատվության համաձայն, այդ այցելությունը հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայկական խաղաղապահ ուժերին եւ ընդգծելու ISAF-ի շրջանակում Հայաստանի գործադրած ջանքերի կարեւորությունը: Աֆղանստանում առաքելությունն սկսելուց առաջ հայկական խաղաղապահները երեքշաբաթյա պատրաստություն կանցնեն Գերմանիայում: 2010 թ. հունվարին դեսպան Շմիդտը կընդունի հայկական զորախմբի եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներին` վերջիններիս Գերմանիա մեկնելուց առաջ: Նշենք, որ հայկական խաղաղապահների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010 թ. սկզբին: Հայկական խաղաղապահների զորախումբը գործելու է գերմանական զինվորական ստորաբաժանման կազմում եւ ենթարկվելու է ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Հայկական խաղաղապահների խնդիրն է լինելու ապահովել Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |