Մարիա Ատայան. Հայաստանը կարող է ներկայանալ, որպես մատչելի զբոսաշրջության երկիր15 դեկտեմբերի 2009 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2009 թ-ի նոյեմբեր ամսին Մոսկվայում բացվել է «Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Հայաստանի ազգային զբոսաշրջության գրասենյակ» նոր հասարակական կազմակերպությունը, Fresh Advice հաղորդակցային գործակալության հետ համատեղ հայտարարում է Ռուսաստանում Հայաստանի զբոսաշրջությունը առաջ տանելու մարքեթինգային քարոզարշավի մեկնարկի մասին:Ինչպես հայտնել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում «Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Հայաստանի ազգային զբոսաշրջության գրասենյակի» տնօրեն Մարիա Ատայանը, կազմակերպության մոտ կան շատ լավատեսական նախագծեր, սակայն դեռ զրոյական բյուջե: Բայց դա չի խանգարում նրան իրականացնել իր առաջատար գաղափարները: Իր խոսքերով, Հայաստանը ԱՊՀ երկրների միջեւ ունի շատ մրցակիցներ (Ուզբեկստան, Տաջիկստան, Ղազախստան եւ այլ երկրներ): Սակայն ճիշտ PR-քարոզարշավի հաշվին մենք կարող ենք հաջողության հասնել: «Մենք կարող ենք ներկայանալ, որպես մատչելի զբոսաշրջության երկիր», - ասել է նա: Մարիա Ատայանը հաղորդել է , որ PR-քարոզարշավի առաջին փուլի շրջանակներում, կազմակերպությունը դեկտեմբերի 15-18-ը կանցկացնի պրեսս-տուր Հայաստան Ռուսաստանի առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |