Բերման են ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած բանտարկյալները19 դեկտեմբերի 2009 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, 2009թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 2009թ. նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը: Փախուստի դիմած մյուս դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ժամը 23:00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից: Ձեռնարկվում են միջոցներ՝ Մ.Ենոքյանի եւ Ս.Քոչարյանի փախուստ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |