ՀՀ ՏՄՊՊՀ-ը Հայաստանի շուկայում արձանագրել է մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ

PanARMENIAN.Net - Երկուշաբթի` դեկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին տեղի կունենաՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի դեղորայքի շուկայում բացահայտված հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ հարցը, հաղորդում է ՀՀ ՏՄՊՊՀ-իմամլո ծառայությունը:



Հիշեցնենք, 2009 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումների, Հանձնաժողով ստացված դիմում-բողոքների, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատակազմի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, դրանք տեղի են ունեցել հակամրցակցային համաձայնության հետեւանքով` սիրտ- անոթային, շաքարային դիաբետի եւ հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---