Ահարոն Ադիբեկյան. 2009թ. Հայաստանում ամուսնալուծությունների քանակը գրեթե 1,5 անգամ կրճատվել է

PanARMENIAN.Net -
Հայաստանում բնակչության ծերացում է նկատվում, որի պատճառը ծնելիության մակարդակի նվազումն է, այսօր մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության բնակչության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, եթե 1990 թվականին Հայաստանում ծնելիությունը կազմում էր 80 հազար, ապա 2007-ին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 40 հազար:



«Ծնելիության ներկայիս ցուցանիշը չի կարելի բավարար համարել. 1990 թվականին յուրաքանչյուր ընտանիքում 2 եւ ավելի երեխա կար, այսօր յուրաքանչյուր ընտանիքում 1 կամ 2 երեխա է ծնվում: Դրան զուգընթաց տարեցտարի աճում է աշխատունակ տարիքից մեծ (62 տարեկան եւ բարձր) մարդկանց մահացության ցուցանիշը, իսկ մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության մակարդակը նվազման միտում ունի»,- ընդգծեց Կարինե Կույումջյանը:



Նրա խոսքով, այսօր Հայաստանում տղամարդկանց կյանքի տեւողությունը միջինը կազմում է 70 տարի, կանանց մոտ` 76:



«2009 թվականին Հայաստանում 18 հազար 773 ամուսնություն է գրանցվել` ի համեմատ 1990-ին գրանցված 28 հազարի: Իսկ ամուսնալուծությունների քանակը 2009-ին կազմել է 2929, 2008 թվականին` 4000»,- հաղորդեց Կարինե Կույումջյանը:



Նրա խոսքով, ամուսնությունների մեծ մասը գրանցվել է Հայաստանի Կոտայքի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում: Երկրում ամուսնալուծությունների ամենամեծ քանակն արձանագրվել է Լոռու մարզում ` ավելի քան 330: Ամուսնալուծությունների քանակով Երեւանը 183-ից 2-րդ տեղում է:



Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի մայրաքաղաքում ամուսնության 4 դեպքերից մեկն ամուսնալուծությամբ է ավարտվում, սակայն Երեւանը ամուսնալուծությունների քանակով 3 անգամ զիջում է աշխարհի մայրաքաղաքներին, որտեղ 4 ամուսնություններից 3-ը ամուսնալուծությամբ են ավարտվում:



Սոցիոլոգի խոսքով, արտասահմանում հայ տղամարդկանց 30%-ը ռուս կնոջ են ընտրում իրենց կյանքի ուղեկից:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---