2010 թվականին կլրանա «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի հրատարակման 5-ամյակը

PanARMENIAN.Net -
Լրանում է ՀՀ ԳԱԱ-ի «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի հրատարակման 5-ամյակը: 5 տարիների ընթացքում հրատարակվել է «Գիտության աշխարհում» հանդեսի 19 համար՝ 200 հոդված, 500 տպաքանակով:



«Մեր օրերում, երբ գիտության արագընթաց զարգացումը հանգեցրել է գիտական տեղեկատվության աննախադեպ աճի, առավել արդիական է դառնում գիտահանրամատչելի գրականության դերը: Մեր հանրապետությունում գոյություն ունեցող գիտահանրամատչելի հանդեսներից, որոնք նվիրված են գիտության առանձին ճյուղերին, «Գիտության աշխարհում» հանդեսը տարբերվում է գիտության բոլոր ոլորտների ընդգրկումով. հասարակագիտական, ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական, բնագիտական: Ունի բազմաբնույթ ու բազմաբովանդակ խորագրեր` գրականություն, արվեստ, պատմություն, դիվանագիտություն, կենսաբանություն, քիմիա, տեղեկատվական համակարգեր, նանոտեխնոլոգիա, անվանի գիտնականներ եւ այլն: Հանդեսի էջերում պարբերաբար հրատարակվում են գիտության ու տեխնիկայի վերջին նորությունները: Բացի հեղինակային նյութերից, թարգմանաբար լույս են տեսնում նա— բազմաթիվ հետաքրքրաշարժ — արդիական նյութեր աշխարհում տեղի ունեցող գիտական իրադարձությունների, գյուտերի, նորությունների վերաբերյալ», - ասվում է հանդեսի խմբագրության հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---