Երեւանում տեղի ունեցավ «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

PanARMENIAN.Net -
փետերվարի 4-ին, ժ. 18:00-ին Երեւանի Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա Դեյվիդ Ֆիլիպսի Բարձրաձայնելով անցյալըե գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հրատարակությունը իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:



Շնորհանդեսին ներկա կգտնվի նաեւ գրքի հեղինակը, որը գրքի ներկայացումից հետո կպատասխանի մասնակիցների հարցերին:

Այս աշխատության մեջ իրենց արտացոլումն են գտել ժողովրդական դիվանագիտության կիրառմամբ հակամարտությունների լուծման վերաբերյալ Դեյվիդ Ֆիլիպսի իրազեկող եւ ոգեւորող գաղափարները: Այստեղ ամփոփված են 2001-2004թթ. հայ-թուրքական ժողովրդական դիվանագիտության (Track Two

diplomacy) նախաձեռնությունների փորձը եւ դասերը:



«Այս գիրքը հայ ընթերցողին տրամադրելը կարեւոր է առնվազն երկու առումով: Այն ներկայացնում է հեղինակի եւ իր գործընկերների մի քանի տարի առաջ արած դժվար աշխատանքը` հայերի եւ թուրքերի միջեւ իմաստավոր հաղորդակցությանկամուրջների հաստատման նպատակով: Այն նաեւ մի բացառիկ օրինակ է խաղաղասեր դիվանագիտության եւ հաշտության կառուցման լեզվի: Այդ լեզուն կարող է անծանոթ թվալ հայ ընթերցողին: Այսպիսով առավել կարեւոր է, որ այս գիրքը կարդան նոր սեունդները», - ասում է ԵՀՀ տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:



Դեյվիդ Ֆիլիպսը 2001-2004թթ. Թուրքիայում եւ Կովկասում քաղաքացիական դիվանագիտության ոլորտում իրականացված ծրագրերի ղեկավարն էր, hայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---