«Ոսկու շուկայի» աշխատակիցները դժգոհում են հարկային մարմիններից

PanARMENIAN.Net -
Հայաստանի կառավարության շենքի առջեւ տեղի է ունեցել «Ոսկու շուկայի» աշխատակիցների բողոքի ակցիան, որոնք դժգոհում են հարկային մարմինների գործողություններից: Սակայն գործադուլավորներն իրենք այն հարցին, թե իրենց կարծիքով ինչով են պայմանավորված հարկային ծառայության գործողությունները, չկարողացան հստակ պատասխան տալ: «Ոսկու շուկայի» ներկայացուցիչը պահանջում է վերանայել ֆիքսված հարկային վճարումների չափերը, որոնք նախկինում հաստատել էր կառավարությունը:



Մասնավորապես, հանրահավաքի մասնակիցները հրաժարվում են ՀԴՄ-ների տեղադրումից` պահանջելով կայուն վճարումներ` 14 հազար դրամ պետական հարկ եւ 5 հազար դրամ սոցվճար: Նրան բողոքում են նաեւ գույքահարկի դեմ, որը տարեկան կազմում է 11 տոկոս: Ըստ նրանց, եթե կառավարությունը չընդունի նրանց առաջարկները, շուրջ 5000 մարդ գործազուրկ կդառնա:



Հանրահավաքի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա հավաստիացրել է հավաքվածներին, որ նրանց հետ կհանդիպի նաեւ պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչը` իրավիճակը ուսումնասիրելու եւ բողոքները քննարկելու նպատակով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---