Ստեղծվել է նոր էլեկտրոնային փոխարկիչ` արեւմտահայերենից արեւելահայերեն

PanARMENIAN.Net -
«Գիտա-մեթոդական խորհրդաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Երեւանում մայիսի 29-31-ը, կկազմակերպվեն Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցների համար դասագրքերի ստեղծման թեմայով քննարկումներ», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:



Նրա խոսքերով սփյուռքահայության արեւմտահայերենի իմացությունը կատարելագործման կարիք ունի:



Հակոբյանի խոսքերով, փետրվարի 19-ին տեղի կունենա արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը փոխարկող նոր էլեկտրոնային ծրագրի շնորհանդեսը, որին ներկա կլինի նախագահ Սերժ Սարգսյանը: Բառարանում ընդգրկված է ավելի քան 55 հազար բառ:



Նա նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 25-26-ը Երեւանում տեղի կունենա գիտաժողով, որը նվիրված կլինի խառը ամուսնությամբ ընտանիքներում հայապահպանության խնդիրներին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---