Երեւանում տեղի կունենա «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմի շնորհանդեսը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 20-ին «Փոքր թատրոնի» փոքր դահլիճում տեղի կունենա «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության պատվերով նկարահանված «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմի շնորհանդեսը:



Ֆիլմը նաեւ ցուցադրվել է «Արեւորդի» բնապահպանական փառատոնի շրջանակներում եւ մրցանակի է արժանացել: Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է Տիգրան Պասկեւիչյանը: Այն ստեղծվել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմը ներկայացնում է մի խումբ բնապահպանների եւ հանքարդյունահանող ընկերության ու կառավարության միջեւ Թեղուտի անտառների համար մղվող անհավասար պայքարը: Ներկայացվում են երկու կողմերի կարծիքները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---