Բուլղարիայում հայագիտության կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net -
«Մայրենի լեզվի տարիե ձեռնարկի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել Սոֆիայի Սրբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արեւելյան լեզուների ֆակուլտետի հայագիտության նոր կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը վերանորոգվել եւ վերազինվել է հայ բարերարներ Հակոբյանների ընտանիքի միջոցներով եւ Հայաստանի դեսպանության օժանդակությամբ:



Միջոցառմանը ներկա են եղել բարերարներ տեր եւ տիկին Հակոբյանները, Բուլղարիայի կրթության, երիտասարդության հարցերի եւ գիտության նախարարության փորձագետ, Հայաստանի պատասխանատու Ինա Պապովան, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Պլովդիվում Հայաստանի պատվո հյուպատոսը, համալսարանի դասախոսներն ու ուսանողները, հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կենտրոնի վերաբացման կապակցությամբ Ինա Պապովան ընթերցել է Բուլղարիայի կրթության, երիտասարդության հարցերի եւ գիտության նախարար Սերգեյ Իգնատովի շնորհավորական ուղերձը:



Միջոցառման մասնակիցներն ունկնդրել են կենտրոնի ուսանողների պատրաստած գրական ներկայացումը, հնչել են Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի եւ Պեյո Յավորովի բանաստեղծությունները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---