Երեւանում կարող է ներմուծվել համայնքային ոստիկանության ինստիտուտը

PanARMENIAN.Net -
«Համայնքային ոստիկանություն» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, տեղի ունեցավ Արաբկիր համայնքի քաղաքային խորհրդատվական խմբի ընդլայնված հանդիպում:



Հանդիպման ընթացքում քննարկվել էին տեղական բնույթի հանցագործությունները եւ անվտանգության հարցերը, եւ այդ խնդիրների լուծման ուղիները Քաղաքային խորհրդատվական խմբի համագործակցության շրջանակներում:



«Տվյալ փորձնական ծրագրի անցկացման նպատակն է ամրապնդել մայրաքաղաքի Արաբկիր համայնքի համագործակցությունը հասարակության եւ ոստիկանության միջեւ: Ինձ նաեւ դուր է գալիս, որ ոստիկանությունը պատրաստ է ընդունել այդ հայեցակարգը նաեւ քաղաքի այլ համայնքներում», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Խովստրան:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---