Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպել է բարեգործական ցուցահանդես-վաճառք

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիյի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառք` նվիրված Կանանց մեկամսյակին։

Ինչպես ասվում է ասոցիացիայի հայտարարությունում, ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ հասությը տրամադրվելու է Եղեգնաձորի Կանանց աջակցության կենտրոնի զարգացմանը:

Տոնավաճառն ուղեկցվելու է նաեւ մշակութային ծրագրով, որին իրենց մասնակցությունն են բերելու սիրված երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, երիտասարդ շնորհաշատ կատարողներ:

Միջոցառման գործընկերներն են` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, աջակիցները՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն, «Բիլայն» ընկերությունը, «Էվրի դեյ» ՓԲԸ-ն, «ՀԱՅ ԿՈԼԱ» ընկերությունը, «Արթբրիջ» սրճարանը, «7 կադր» ՍՊԸ-ն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---