Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջկենտրոն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջկենտրոն

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Արցախի Հանրապետության նախարար Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջկենտրոն, ծաղիկներ դրել արցախյան պատերազմի հրամանատարներ Վլադիմիր Բալայանի եւ Սասուն Հակոբյանի հուշարձաններին: Նա նաեւ եղել է Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում եւ ծանոթացել ուսման պայմաններին:

Շրջկենտրոնից նախագահը գնացել է Մեծ Շեն գյուղ: Բակո Սահակյանը հանդիպել է գյուղի բնակչության հետ, հետաքրքրվել տեղի հիմնախնդիրներով: ԼՂՀ ղեկավարը հանձնարարել է հանրապետական եւ շրջանային կառույցներին շատ կարճ ժամանակում լուծել գյուղի ջրամատակարարման հարցը, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---