Այս նյութը ունի զարգացում: Կարդալ վերջին թարմացումը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ կինոլոգներ են ժամանել

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ կինոլոգներ են ժամանել PanARMENIAN.Net - Հայաստանի պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ են հավաքվել ոստիկանության, Փրկարար ծառայության աշխատակիցներ, ինչպես նաեւ հատուկ վարժեցրած շներով մասնագետներ` կինոլոգներ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, շենքի մոտ հերթապահում են նաեւ հրշեջ մեքենաներ: Ոստիկանության աշխատակիցները փակում են հարակից փողոցները:



Ինչպես արդեն հաղորդվել է, տեղեկություն է ստացվել այն մասին, որ կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված: Կոմիտեի աշխատակիցներին առաջարկվել է լքել շենքը, քանի որ պայթյունի վտանգ կա:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---