Վեց էջանոց «Արեւելյան գործընկերության շրջանակներում օգտագործվող բացատրական բառարանը»` յոթ լեզուներով ԵՄ-ից

Վեց էջանոց «Արեւելյան գործընկերության շրջանակներում օգտագործվող բացատրական բառարանը»`  յոթ լեզուներով ԵՄ-ից PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականության գործիքի տեղեկատվական կենտրոնը Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության (RELEX), Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների եւ EuropeAidի աջակցությամբ մշակել է ԵՄի Արեւելյան գործընկերության շրջանակներում հաճախ գործածվող 27 հասկացություններից կազմված բառարանը։



Վեց էջանոց «Արեւելյան գործընկերության շրջանակներում օգտագործվող բացատրական բառարանը» մատչելի է յոթ լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, մոլդովերեն, ուկրաիներեն, ինչպես նաեւ անգլերեն եւ ռուսերեն։



Այս հրատարակության նպատակն է օգնել մարդկանց հասկանալ այն արտահայտությունները, որոնք կիրառվում են գործընկերության մասին խոսելիս` մի քաղաքականություն, որի նպատակն է առավել մոտեցնել Եվրամիությունը եւ նրա վեց արեւելյան հարեւաններին՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Վրաստանը, Մոլդավան եւ Ուկրաինան։
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---