Երեւանում բացվեց տարածաշրջանում լավագույն ռադիոլոգիական կենտրոնը31 մարտի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Երեւանում տեղի ունեցավ Ռադիոլոգիայի կենտրոնի հանդիսավոր բացումը, որը հիմնվել է Հայ ընդհանուր բարեգործական միության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի միջոցներով: Իր ողջույնի խոսքում ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանն ընդգծել է, որ կենտրոնը եզակի է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի համար: Ըստ նրա, 3 տարում լուծվեց 3 կարեւորագույն խնդիր` կառուցվեց 1700 քմ մակերեսով շենքը, կենտրոնը հագեցվեց ամենաարդիական սարքավորումներով, նախապատրաստվեցին որակյալ մասնագետներ: «3 տարվա ընթացքում ԵՊԲՀ շրջանավարտ, այժմ հայտնի ամերիկացի նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ վերապատրաստվեցին 14 երիտասարդ մասնագետներ` նյարդավիրաբույժներ, ռադիոլոգներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ: Կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում»,-ասել է Գոհար Քյալյանը: Ըստ նրա, կենտրոնի կառուցման ծախսերը կազմել են շուրջ 4,5 մլն դոլար, որոնցից 1,7 մլն տրամադրել են բարերար ամուսիններ Նազար եւ Արտեմիս Նազարյանները: Նրանց խնդրանքով, կենտրոնը կկրի իրենց որդի` ամերիկահայ ականավոր բժիշկ-ռադիոլոգ Լեւոն Նազարյանի անունը: Սարքավորումների գնման համար կենտրոնը 2,8 մլն դոլարի վարկ է վերցրել: Կարմիր ժապավենը ԵՊԲՀ ռեկտորի հետ միասին կտրեց Նազար Նազարյանը, որից հետո, նրանք նախագահ Սերժ Սարգսյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին շրջայց կատարեցին շենքում: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա Միրզոյան․ Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար Նա նաև կարևորել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը ՆԳՆ․ Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME Oվերդրաֆտը ձեռք բերելու համար ընդամենը պետք է ունենալ առնվազն 1 տարի գործող հիփոթեքային վարկ |