Պերճ Սեդրակյան. ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին, անկախ ֆինանսական ճգնաժամից

Պերճ Սեդրակյան. ՀԲԸՄ-ն պատրաստակամ  է շարունակել աջակցությունը  Հայաստանին, անկախ ֆինանսական ճգնաժամից

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ, տեղեկացնում է տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը։

Ողջունելով պատվիրակությանը` վարչապետը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում այն առաքելությունը, որ դուք իրականացնում եք: Նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր նախաձեռնություններին եւ բարի գործերին, որ իրականացնում եք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ հայապահպանության ոլորտում, ե՛ւ մայր հայրենիքն ուժեղացնելու գործում: Դա նկատելի է, եւ արդյունքները գնահատում է մեր ժողովուրդը, իսկ մենք պարտավոր ենք ամենայն աջակցություն բերել ձեզ»:

Պերճ Սեդրակյանը պատվիրակության անունից շնորհակություն է հայտնել վարչապետին եւ նշել, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են, եւ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին հատկապես Հայաստանի շախմատի ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Անդրադառնալով հայապահպանության հիմնախնդիրներին, Տիգրան Սարգսչանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել «Լույս» հիմնադրամի օրինակին եւ առաջարկել համագործակցել նորաստեղծ կառույցի հետ` նպաստելով սփյուռքահայ ուսանողների ներգրավմանը հայանպաստ ծրագրերում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---