Կիպրոսի համալսարանում հայերեն կուսումնասիրեն

PanARMENIAN.Net - 2010 թվականի սեպտեմբերից Կիպրոսի համալսարանում հայերեն կուսումնասիրեն: Այդ որոշումն ընդունվել է Կիպրոսի խորհրդարանի կողմից հայ համայնքի, ինչպես նաեւ Կիպրոսի խորհրդարանի անդամ, հայազգի Վարդգես Մագդեսյանի ջանքերի շնորհիվ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Կիպրոսահայեր» թերթի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը, բանակցությունները մոտ երկու տարի են տեւել: Սակայն, դրանք կապված էին կազմակերպչական հարցերի հետ: Նրա խոսքով, համալսարանում հայերենի դասավանդման հետ կապված ոչ մի խնդիր չի ծագել: «Հայերը Կիպրոսում ընդհանրապես խնդիրներ չունեն»,- նշեց Սիմոն Այնեջյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---