Սանկտ Պետերբուրգում միջազգային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին մասնակցել է 11 հայ աշակերտ

PanARMENIAN.Net - Երևանի ավագ դպրոցների 11 աշակերտ ակտիվորեն մասնակցելով ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին, ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հավաստագիր:

“Ջրային հիմնախնդիրները” խորագիրը կրող խորհրդաժողովը անց է կացվել մարտի 21-24-ը, Սանկտ Պետերբուրգում: Խորհրդաժողովին մասնակցել են ողջ աշխարհից ավելի քան 500 լավագույն աշակերտներ: Խորհրդաժողովի նպատակն էր տարածել ՄԱԿ-ի արժեքներն ու սկզբունքները և քաջալերել նոր սերնդին` դառնալու ապագա առաջնորդներ”, - ապրիլի 6-ին արտոնագրերը հանձնելու ընթացքում նշել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը: Իսկ Ամալյա Գրիգորյանը, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, հայտնել է, որ Հայաստանը խորհրդաժողովին պետք է ներկայացներ Սոմալին և Լիբիան:

“Հայ աշակերտները երեք ամսվա ընթացքում ուսումնասիրել են այդ երկրների պատմությունը, քաղաքականությունը, մշակույթը: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հանդես են եկել որպես հմուտ դիվանագետներ, քննարկել են միջազգային հարցեր, բազմաթիվ խնդրահարույց հարցերի շուջ բանավիճել են, դրանց վերաբերյալ նախագծել և ընդունել են տարբեր որոշումներ”, - ասել է նա:

Մասնակիցները հավաստագրերից բացի ստացել են նաեւ “ՄԱԿ-ի մոդել միջազգային խորհրդաժողով” վերնագրով գիրքը եւ հայ մեծ նկարիչների աշխատանքների ալբոմ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---