“Աղետ-Ցեղասպանություն” վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը՝ Բեռլինում

PanARMENIAN.Net - Բեռլինի “Բաբելոն” կինոթատրոնում տեղի է ունեցել “Aghet-Ein VՓlkermord” (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: 90 րոպե տեւողությամբ կինոնկարը նկարահանել են գերմանացի կինոարվեստագետները 2009-2010 թվականներին։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Էրիկ Ֆրիդլերը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը: Ելույթներին հետեւել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---