Երևանում "Սրտային հանկարծամահություն" թեմայով սեմինար կայացավ

Երևանում

PanARMENIAN.Net - > Ապրիլի 10-ին Հայաստանի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում (ՀԱՍԿ) «Սրտային հանկարծամահություն» և «Կարդիոմիոպաթիաներ» թեմայով սեմինար կայացավ սրտաբանների, թերապևտների և ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար:

Ուսուցողական Ծրագրերի կազմակերպչական կոմիտեի (ՈւԾԿԿ) նախագահ Վահագն Թադևոսյանի բացման խոսքից հետո սեմինարի ժամանակ "Քրոնիկ սրտային անբավարարություն", "Սուր սրտային անբավարարություն" և "Պացիենտի վարումը սրտային միջամտությունից հետո" զեկույցներով հանդես եկան բժիշկներ և բժշկական բուհերի ուսանողներ:

Յուրաքանչյուր թեմայի ավարտից հետո մասնակիցները դրա քննարկման համար տաս րոպե ժամանակ ունեին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---