Երևան-Փարիզ չվերթը հետաձգվել է Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով![]() 16 ապրիլի 2010 - 11:25 AMT PanARMENIAN.Net - “Արմավիա” ընկերության Երևան-Փարիզ չվերթը հետաձգվել է Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել “Զվարթնոց” օդանավակայանի մամլո ծառայությունում: Երևանում Air France ավիաընկերության ներկայացուցչությունում ճշտել են, որ դեպի Փարիզ բոլոր չվերթերը հետաձգվել են մինչև 14:00` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Ֆրանսիան 24 օդանավակայան է փակել երկրի հյուսիսում` ներառյալ Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը, այն դեպքում, երբ Գերմանիան նախօրեին փակել էր Բեռլինի ու Համբուրգի օդանավակայանները: Եվրամիության երկրներում նախօրեին հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել շուրջ 5 հազար ավիաչվերթեր: Իր օդային տարածքն ամբողջությամբ փակել են թռիչքների համար Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան ու Շվեդիան: Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով առաջացած մոխրի ամպը կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը հյուսիսային Եվրոպայում և Ռուսաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |