Հայաստանի 35 մշակույթի գործիչներ կքննարկեն արժեմշակութային համակարգի ձևավորման հարցերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին, Երևանում տեղի կունենա ”Հայկական դպրոց” թեմայով հանրային բաց քննարկում` արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Սա “Այբ” կրթական հիմնադրամի կազմակերպած թվով վեցերորդ “կլոր սեղան” քննարկումն է (լրատվամիջոցների ղեկավարների, ճարտարապետների, գործարար համայնքի ներկայացուցիչների, ուսուցիչների և տնօրենների, աշակերտների և ուսանողների հետ հանդիպումներից հետո):

Ինչպես հաղորդում է “Այբ” կրթական հիմնադրամի մամլո ծառայությունը, ”Հայկական դպրոց” թեմայով հանրային քննարկումները կավարտվեն ընթացիկ տարվա հունիսին ամփոփիչ խորհրդաժողովով, որի ընթացքում կներկայացվի “21_րդ դարի հայկական դպրոցը” հայեցակարգը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---