ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի Ազգային գրադարանին ավելի քան 6000 հրատարակություն նվիրեց

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի Ազգային գրադարանին ավելի քան 6000 հրատարակություն նվիրեց

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, մասնակցելով "Ազգային գրադարանային շաբաթին", ՄԱԿ-ի ավելի քան 6000 հրատարակություն նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին` համայնքային գրադարաններին բաշխելու նպատակով: Այս նախաձեռնությանն աջակցում են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ "Ազգային գրադարանային շաբաթվա" (ապրիլի 12-19) ու Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա (ապրիլի 23) շրջանակներում:

"Համայնքային գրադարանները Հայաստանի որոշ քաղաքներում հաճախ միակ մշակութային կենտրոններն են և նրանք ֆինանսավորման ու նոր գրականության կարիք ունեն; Այս գրադարանների բարդ իրավիճակը ՄԱԿ ՀՏՎ-ի ուշադրության կենտրոնում է և մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի ազգային գրադարանի և գրադարանային ասոցիացիայի ջանքերին: Այժմ լրագրողները, ուսանողները, տեղի իշխանություններն ու հետազոտողները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ ՄԱԿ-ի հայերեն, անգլերեն, ռուսերեն հրատարակություններին",- ասաց ՄԱԿ-իմշտականհամակարգող ԴաֆինաԳերչևան:

"Շնորհակալ ենք ՄԱԿ ՀՏՎ-ին մեզ միանալու և գրքի այս հիանալի նվիրատվությունը կազմակերպելու համար: ՄԱԿ ՀՏՎ-ի նվիրատվությունը համայնքային գրադարաններին շատ արժեքավոր է, քանի որ այս գրադարանները միշտ նոր նյութերի կարիք ունեն և համայնքների բնակիչները հաճախ վերջին լուրերի ու հրատարակությունների մատչելիության հնարավորություն չունեն", ընդգծեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:

ՄԱԿ-իհայաստանյան գրասենյակի բոլորգործակալությունները, հիմնադրամներնու ծրագրերը մասնակցեցին այս կոչին ու նվիրեցին գրքեր համայնքային գրադարանների համար: Ազգային գրադարանի "Շրջիկ գրադարան" ավտոբուսը եկավ ՄԱԿ-ի շենք` նվիրատվությունը ստանալու:

Հայաստանի ՄԱԿ ՀՏՎ-ննաև նպաստել է ՄԱԿ-ի 2 ավանդապահ գրադարանների ստեղծմանն ու հետագա գործունեությանը Հայաստանում. մեկը Հայաստանի Ազգային գրադարանում, մյուսը` Երևանի Պետական Համալսարանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---