ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը միանում է գարնանային ծառատունկին19 ապրիլի 2010 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի «Արեշ» պուրակում տեղի կունենա ծառատունկ, որը կիրականացվի ՍԹԱՐ առևտրային ցանցի աշխատակիցների կողմից կամավոր հիմունքներով: Արդեն ավանդույթ դարձած գարնանային ծառատունկն իրականացվում է ցանցի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում: Նախապես Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) մասնագետների կողմից կատարվել է տարածքի զննում, որոշվել են տնկվող` տարածքին համապատասխանող, ծառատեսակները, ինչպես նաև անհրաժեշտ թվաքանակը: Ծառատունկի օրը ընկերության կամավորները կկազմակերպեն քարերից և աղբից տարածքի մաքրման և հողի փխրման աշխատանքներ, որից հետո կտնկվեն թվով 60 թեղի, սոսի, թխկի, հացենի ծառատեսակները, ինչպես նաև թփատեսակներ: «Կանաչ գոտու դերը շատ կարևոր է յուրաքանչյուր համայնքի համար: Համայնքի բնակիչները դա առավել սուր են գիտակցում, երբ իրենց լուման են ունենում այդ գոտու ստեղծմանն ու պահպանմանը: Ավանդույթ դարձած ծառատունկի կազմակերպումը շարունակական գործընթաց է, որում ՍԹԱՐը, որպես համայնքի պատասխանատու անդամ, իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում` աջակցելով Երևան քաղաքում կանաչ գոտու սահմանների ընդլայնմանը»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Ծառատունկին կմասնակցի Էրեբունի Վարչական շրջանի ղեկավար` Արմեն Հարությունյանը, ով նույնպես աջակցել է այս միջոցառմանը և խոստացել հետագայում նույնպես հետևել պուրակի պահպանությանը: Ծառատունկին կմասնակցեն նաև ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վ. Քերոբյանը և Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) ներկայացուցիչները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |