Էյաֆյատլայոկուդլ հրաբխի մոխրի ամպերը հասել են Թուրքիա

Էյաֆյատլայոկուդլ հրաբխի մոխրի ամպերը հասել են Թուրքիա

PanARMENIAN.Net - Էյաֆյատլայոկուդլ հրաբխի Մոխրի ամպերն անցել են Մարմարի և Սև ծովերի վրայով և տարածվել են Թուրքիայի վրա, սակայն դրանք դժվար տեսանելի են նույնիսկ արբանյակից: Բազում եվրոպական երկրներ փակել են իրենց օդային տարածքը, սակայն իրավիճակը Թուրքիայում տագնապալի չէ:

Օդերևութաբանական ծառայությունները զգուշացրել են այն մասին, որ Թուրքիան մտահոգվելու առիթ չունի: Թուրքիայում թռիչքների համար վնաս չկա: Վերսկսվել են նախկինում չեղյալ հայտարարված որոշ չվերթերը Ստամբուլի օդանավակայանից: Լրացուցիչ երկաթուղային հաղորդակցություն է հաստատվել դեպի Եվրոպա: Որոշ ավտոբուսային ընկերություններ նոր երթուղիներ են մտցրել, հաղորդում է TRT-Russian-ը: Հրաբխի ժայթքումը սկսվել է ապրիլի 14-ին: Հրաբուխը գտնվում է Ռեյկյավիկից շուրջ 200 կմ տարածության վրա: --

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---