«Ուսանողական այգին» վերացման վտանգի տակ է![]() 3 մայիսի 2010 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net ի կողմից ստացված հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»: Ըստ նախաձեռնող խմբի, մի քանի սերունդների կողմից սիրված «Ուսանողական այգին» (նախկինում` Ղ.Ղուկասյանի անվան) վերացման վտանգի տակ է: Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը: «Ընդամենը մեկ շաբաթում մենք դարձել ենք 2300 հոգի և պատրաստ ենք օգտագործել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված բոլոր միջոցները զբոսայգու կառուցապատումը կանգնեցնելու համար: Տասնյակ կամավորներ արդեն իսկ մասնակցում են ստորագրահավաքին: Սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ», նշվում է հայտարարության մեջ: Նախաձեռնող խումբը բաց նամակ է պատրաստվում հղել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին: Նամակի տակ ստորագրելու համար նախաձեռնող խումբը կազմակերպում է ստորագրահավաք, որը տեղի կունենա մայիսի 3-ից 7-ը` ժամը 18.00-20.00 Ա.Թամանյանի արձանի մոտ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |