ՀՀ վարչապետը այցելել է Սպիտակ քաղաք

ՀՀ վարչապետը այցելել է Սպիտակ քաղաք

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Վարչապետը նախ այցելել է «Վարպետաց թաղամաս», որտեղ ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին և որակին, այնուհետև խորհրդակցություն է անցկացրել Սպիտակի քաղաքապետարանում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են աշխատանքներն ավարտին հասցնելու կոնկրետ ժամկետներ: Անդրադարձ է եղել 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների բնակարանով ապահովման խնդիրներին:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված շինաշխատանքների թերությունների շտկման հարցերին: Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են, որ ըստ ժամանակացույցի, բոլոր թերությունները շտկվում են:

Կառավարության ղեկավարը խոսել է «Վարպետաց թաղամասի» կառուցման մասին, նշելով, որ անհրաժեշտ է թաղամասի զարգացման բիզնես ծրագիր: Այն պատրաստելու հանձնարարականը տրվելու է Ազգային մրցունակության խորհրդին և շահագրգիռ մարմիններին:

Տրվել են համապատասխան հանձնարարականներ շինարարական աշխատանքները լավագույնս կազմակերպելու և ժամանակին ավարտելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---