Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը![]() 3 մայիսի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է` ճանապարհային ոստիկանության 4 աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն գերազանցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Ա. Չուխաջյանին, Հ. Ջանանյանին, ճանապարհային ոստիկանության տեսուչներ Կ. Վարդանյանին եւ Մ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Տեսուչները ոստիկանության հերթապահ մասում բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար, հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |