Պան Գի Մուն.Մարդիկ տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն, իսկ պետությունները` այն տրամարդրելու պարտականություն

Պան Գի Մուն.Մարդիկ տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն, իսկ պետությունները` այն տրամարդրելու պարտականություն

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Ազատ մամուլի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Այս տարվա թեման է «Տեղեկատվության ազատությունը. տեղեկացված լինելու իրավունքը»: Ես ողջունում եմ նոր օրենքներին տանող ընդհանուր միտումը: Օրենքներ, որոնք ճանաչում են հասարակական տեղեկատվության տարածման համընդհանուր իրավունքը: Բայց, դժբախտաբար, այդ նոր օրենքները ոչ միշտ են գործում: Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը և բարձրացնենք տեղեկացվածության մակարդակը, մարդիկ տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն, որն ազդում է նրանց կյանքի վրա, և պետությունները պարտավոր են ապահովել այդ տեղեկատվությունը»:

Ուղերձում նշվում է, որ ՄԱԿ-ը միշտ աջակցում է ոտնահարված իրավունքներով լրագրողներին և պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներին: «Այս օրը ես կոչ եմ անում պետությունների կառավարություններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը և աշխարհի բոլոր մարդկանց ճանաչել լրագրողների աշխատանքի կարևորությունը և պաշտպանել տեղեկատվության ազատությունը»,- ասել է Պան Գի Մունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---