ՀՀ ՊՆ 60925 զորամասում տեղի ունեցած միջադեպը ՊՆ նախարարի անվան հետ կապելու` որոշ ԶԼՄ փորձերը կանխամտածված հերյուրանք է

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ 60925 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խոսրով Յուրիի Շադյանը ինքնախեղման նպատակով իրեն հասցված վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Որոշ լրատվամիջոցներ նշված դեպքը փորձում են կապել ՀՀ պաշտպանության նախարարի անվան հետ, ինչը կանխամտածված հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---