ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին 3 մայիսի 2010 - 22:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Խոր ցավով տեղեկացա ականավոր գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի մահվան մասին: Ալեքսեյ Սիսակյանը արժանիորեն համաշխարհային համբավ վայելող գիտնական էր: Լինելով վաստակաշատ կենսաքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակյա¬նի հիմ¬նադրած գիտնականների տոհմի արժանի զավակը՝ Ալեքսեյ Սիսակյանն իր բեղմնավոր ու հիմնարար աշխատանքով և գիտությանն անմնացորդ նվիրումով վառ օրինակ է յուրաքանչյուր երիտասարդ գիտնականի համար»: Նախագահի խոսքով, անուրանալի է նրա ավանդը` որպես գիտական գործունեության կազմակերպիչ: «Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվել են Դուբնայի աշխարհահռչակ ինստիտուտը ղեկավարելու տարիներին: Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ գիտնական և հայ ժողովրդի արժանավոր զավակ Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ընդգծել է նա, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |