Սերգեյ Միրոնով. Մենք հպարտանում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների թվում շատ են նաև հայերը

Սերգեյ Միրոնով. Մենք հպարտանում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների թվում շատ են նաև հայերը

PanARMENIAN.Net - Մեծ հաղթանակը միավորում է ժողովրդներին ու երկրներին, անկախ քաղաքացիությունից ու ազգությունից: Մենք հպարտանում ենք նրանով, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների թվում քիչ չեն ձեր հայրենակիցները: Հայաստանի շուրջ 600 հազար որդիներ ու դուստրեր մարտնչել են այդ սարսափելի պատերազմի ռազմաճակատներում, 90 հայեր արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման: Այդ մասին ասվում է ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի շնորհավորական ուղերձում:

«Մեր եղբայրական ժողովրդները փրկեցին մարդկությունը ֆաշիզմից: Այսօր մեր խնդիրն է պահպանել պատմական հիշողությունը, թույլ չտալ, որ Հայրենական մեծ պատերազմի արդյունքները խեղաթյուրվեն ու կեղծվեն: Դարավոր ռուս-հայկական բարեկամությունը, որ կոփվել է պատերազմի դաժան տարիներին, հետագայում ևս կամրապնդվի նոր սերունդների կողմից: Ես ցանկանում եմ վետերաններին առողջություն, երկար տարիների կյանք, շրջապատի մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը, հոգու ջերմությունը”,-ասվում է Ս.Միրոնովի ուղերձում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---