ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսեյ Սիսակյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսեյ Սիսակյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական Ալեքսեյ Սիսակյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ուղերձում մասնավորապես նշվում է. «Մեծ ցավով տեղեկացանք անվանի գիտնական Ալեքսեյ Սիսակյանի վաղաժամ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն գիտնականի մահվան կապակցությամբ: Ի դեմս Ալեքսեյ Սիսակյանի, մենք կորցրեցինք խոշոր գիտնականի, մեծ անհատականության, որն իր անսպառ էներգիան եւ ողջ ներուժը ծառայեցրել է հանուն գիտության առաջընթացի: Կիսում ենք Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքի, հարազատների եւ գործընկերների վիշտը եւ մխիթարություն ու կորով մաղթում այս ծանր կորուստը հաղթահարելու համար»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---