Մառնեուլի-Շուլավերի հատվածում Թբիլիսի-Երևան ուղևորատար գնացքը քարկոծել են 4 մայիսի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին, մոտավորապես ժամը 18.00-ին Մառնեուլի-Շուլավերի հատվածում գյուղի անչափահասների մի խումբ քարկոծել է Թբիլիսի-Երևան ուղևորատար գնացքը, հաղորդում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայությունը: Ուղևորներից ոչ ոք չի տուժել, կոտրվել է ընդամենը վագոնի երկու ապակի: Գնացքի պետ Պավել Միրզոյանը միջադեպի մասին անմիջապես հաղորդել է Վրաստանի երկաթուղու համապատասխան ծառայությանը: Վրացական կողմի ներկայացուցիչները դեպքի վայր հասնելով, ակտ են կազմել: Նրանք պաշտոնապես ներողություն են խնդրել և վստահեցրել են, որ վնասը կհատուցվի: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վրաստանի ոստիկանության իրավապահ մարմինները փաստի առնչությամբ հետաքննություն են կատարում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |