Ադրբեջանը փորձում է թաքցնել Ղարաբաղյան պատերազմում իր պարտության իրական պատճառները![]() 10 մայիսի 2010 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է թաքցնել Ղարաբաղյան պատերազմում պարտության իրական պատճառները: Այդ մասին Երևանում հայտարարել է ռազմական հոգեբան, ՀՀ ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, ինչպես հաղթանակը, այնպես էլ պարտությունն ազդում են ազգային խմբի հոգեբանության վրա` հաղթող կողմը դառնում է ավելի ինքնավստահ, իսկ պարտվածը` տառապում է անլիարժեքության բարդույթից, ինչն արդյունքում կարող է հանգեցնել ագրեսիվ վարքագծի: «Հայոց ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդի համար հաղթանակը Ղարաբաղյան ազատագրական պատերազմում առանձնապես կարևոր է: Մեր համար դա գոյության պայքար էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա, որպես պարտված կողմ, պետք է քաջություն ունենա ընդունելու համար պարտությունը»,-ասել է հոգեբանը: Հենց դրանով է Ջամալյանը բացատրում Բաքվի հայտարարությունները, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հաղթեցին ՌԴ-ի աջակցության շնորհիվ: Ինչպես նշել է ռազմական հոգեբանը, նման վարքագոծվ ադրբեջանական կողմը ձգտում է մեղմել պարտության պատճառները, ցույց չտալու համար սեփական անզորությունը: Անդրադառնալով հայկական կողմի հաղթանակին` Ջամալյանն ասել է, որ հաղթանակն օբյեկտիվ պատճառներ ունի: «Մենք պաշտպանում էինք մեր հայրենիքը, իսկ Ադրբեջանի վարձկանները կռվում էին օտարի հողում և չէին զգում թիկունքի աջակցությունը»,-ասել է հոգեբանը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |