Հայաստանից գաղթողների 50%-ը նախապատվությունը տալիս է Ռուսաստանին

Հայաստանից գաղթողների 50%-ը նախապատվությունը տալիս է Ռուսաստանին

PanARMENIAN.Net - 2010 թվականի առաջին եռամսյակում ավիափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 568 600, որոնցից 280 889-ը ժամանումներն են կազմել, իսկ 285 748-ը` մեկնումները: Այդ մասին այսօր Երևանում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Հայաստանից գաղթողների 50%-ը նախապատվությունը տալիս է Ռուսաստանին», - նշեց Կույումջյանը:

Ընդ որում, նա նկատեց, որ այդ ցուցանիշները չեն կարող ներկայացնել գաղթի ողջ պատկերը: Նրա խոսքով, միայն ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում հնարավոր կլինի գաղթականների հոսքի մասին հստակ պատկերացում կազմել:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---