Երևանում սկսվել է Նուբարաշենի հատուկ դպրոցի երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով գործի լսումը

PanARMENIAN.Net - Էրեբունի և Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով գործի լսումը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, դատարանի շենքի առաջ հավաքվել է 30-ից ավել մարդ: Նրանք պարզել են երեխաների նկատմամբ բռնությունը դատապարտող ցուցապատառներ: Ցույցի մասնակիցները դատավորին և մեղադրյալին դիմավորեցին աղաղակներով և ցմահ բանտարկություն պահանջեցին մեղադրյալի համար:

Քրեական գործը հարուցվել է Մարիամ Սուխուդյանի ներկայացրած մեղադրանքից հետո, որը 2008-ի մարտ-մայիս ամիսներին որպես կամավոր աշխատել է թիվ 11 դպրոցում: Սուխուդյանի խոսքերով, դպրոցի երեխաները պատմել են նրան, որ սեռական ոտնձգության են ենթարկվել ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից: Վերջինս մեղադրվում է ՀՀ ՔՕ 142-րդ հոդվածի 2-րդ մասով աշակերտների նկատմամբ «անպարկեշտ գործողությունների» համար: Պատժի առավելագույն ժամկետը 3 տարի է:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---