Հայաստանում ամրապնդվում է մեկ երեխայով ընտանիքի տեսակը

PanARMENIAN.Net - Հայաստանում ամրապնդվում է միազավակ ընտանիքի տեսակը: Այս մասին հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը` Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության և գրանցման բաժնի պետ Կարինե Կույումջյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերի համաձայն, եթե հինգ տարի առաջ խոսվում էր 1-2 երեխա ունեցող հայկական ընտանիքի մասին, ապա այսօր պատկերը փոխվել է: «Եթե մարդկանց մոտ վերջնականապես ձևավորվում է այս տեսակը և դառնում է ներքին ձգտում, ապա ոչինչ այլևս փոխել չի կարելի», - ասել է Եգանյանը:

Նա նաև նշել է, որ պետական մակարդակով պետք է խրախուսվի երկրորդ երեխայի ծնունդը, այլ ոչ երրորդինը: Նրա խոսքերի համաձայն, պետք է պահպանվի հայկական ընտանիքի ավանդական դրվածքը, որտեղ նվազագույնը` երկու երեխա է ծնվում: Եգանյանը նշել է նաև, որ նորածինների 50-55 տոկոսն առաջնեկ է, 30 տոկոսը ընտանիքի երկրորդ երեխան է, 10 տոկոսը` երրորդը»:

«Ծնելիության մակարդակը չի կարելի բարձրացնել միայն նյութական օգնությամբ, այն պետք է լուծվի կյանքի որակը բարձրացնելու միջոցով», - ընդգծել է Եգանյանը: Ըստ նրա, երկրորդ կամ երրորդ երեխայի ծննդի համար որոշակի նյութական օգնություն սահմանելը կարող է նպաստել ծնելիության մակարդակի բարձրացմանը: «Կարճ ժամանակահատվածում մենք դրական արդյունք կստանանք, սակայն որոշ ժամանակ անց սրա արդյունավետությունը կնվազի և կհասնի զրոյի», - ասել է ժողովրդագիրը:

Կարինե Կույումջյանն իր հերթին նշել է, որ 2009 թ. Հայաստանում ծնվել է 44,413 երեխա, մահացել է 27,560 մարդ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---