ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԽՍՀՄ կրկնակի հերոսներ, տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին և Վլադիմիր Լյախովին19 մայիսի 2010 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԽՍՀՄ կրկնակի հերոսներ, տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին և Վլադիմիր Լյախովին: Ողջունելով տիեզերագնացներին` Հովիկ Աբրահամյանը նշանակալից համարեց նրանց այցը Հայաստան: Ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում հյուրերը ՀՀ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրին Հայաստանում իրենց ունեցած հանդիպումների մասին, հայտնելով, որ անչափ տպավորված են դրանցից: Աբովյան քաղաքում Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին և Վլադիմիր Լյախովին շնորհվել են պատվավոր քաղաքացու կոչումներ: Նրանք մասնակցել են քաղաքի Տիեզերագնացների հրապարակի բացմանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը հյուրերը նշեցին, որ հաջորդ տարի լրանում է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի` տիեզերք թռչելու 50 տարին, և ցանկալի կլինի այդ հրապարակում կանգնեցնել տիեզերագնացությանը նվիրված հուշարձան, ակնկալելով աջակցություն նաև ՀՀ ԱԺ-ից, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |