Խորհրդարանական լսումներ կանցկացվեն ՀՀ կառավարության նիստերի դահլիճում

Խորհրդարանական լսումներ կանցկացվեն ՀՀ կառավարության նիստերի դահլիճում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 21-ի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` ԱԺ լիագումար նիստում արված առաջարկով որոշվեց մայիսի 26-ին ժամը 12.00-ին կազմակերպել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվի մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Հանձնաժողովը քննարկեց խորհրդարանական լսումների կազմակերպման հետ կապված, ինչպես նաև` մի շարք լրացուցիչ հարցեր: Խորհրդարանական լսումները կանցկացվեն ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:

Հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանն առաջարկեց քննարկում կազմակերպել Երևանի մանկավարժական համալսարանի ուսումնական կառուցվածքի և կրթական ծրագրերի ուսումնասիրման նպատակով: Քննարկման արդյունքում հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով որոշվեց առաջիկայում արտագնա նիստ կազմակերպել տեղում` Երևանի մանկավարժական համալսարանում:

Հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանն էլ այդ համատեքստում առաջարկեց անդրադառնալ հայաստանյան բուհերի և դպրոցների հետ կապված բազմապիսի խնդիրների: Հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---