Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Օրենբուրգի նահանգապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Օրենբուրգի նահանգապետին

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Օրենբուրգի նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշևին:

Բարի գալուստ մաղթելով նահանգապետին` Նորին Սրբությունը նշեց. «Մեզ համար ուրախալի է և հաճելի տեսնել, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները ջերմ են ոչ միայն կենտրոնական իշխանությանց ներկայացուցիչների մակարդակով, այլև մարզերի, ինչն անշուշտ խթան է մեր երկու ժողովուրդների միջև եղբայրական բարի հարաբերությունների խորացման համար: Տեղյակ ենք, որ ջերմ ու բարյացակամ եք Ձեր մարզում բնակվող մեր ժողովրդի զավակաց հանդեպ և ապահովում եք բոլոր նպաստավոր պայմանները նրանց համար իրենց ազգային կյանքը կազմակերպելու և ազգային կյանքով ապրելու համար, որի համար մեր երախտագիտությունն ու օրհնությունն ենք բերում Ձեզ և հանձին Ձեզ` Ռուսիո իշխանություններին»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեքսեյ Չեռնիշևը ներկայացրեց իր այցի նպատակները: Կարևորելով ջերմ հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջև, նահանգապետը վստահեցրեց, որ Օրենբուրգի մարզում ապրող բոլոր ազգությունների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ` ազգային ինքնության պահպանման համար: Այս մասին հաղորդում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---