Ուսանողները կկարողանան ուսման վարձը մարել վարկերի միջոցով

Ուսանողները կկարողանան ուսման վարձը մարել վարկերի միջոցով

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել ուսանողական երկարաժամկետ վարկի նախագիծը: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Նախագծով նախատեսվում է հնարավորություն տալ ուսանողներին ուսման վարձը մարել վարկերի միջոցով, իսկ կոնկրետ վարկը սկսել մարել բուհն ավարտելուց հետո աշխատանքի անցնելոն պես: ՕԵԿ-ը ևս մեկ օրինագիծ է շրջանառության մեջ դրել, որով Հայաստանում ծննդօգնությունը ազգությամբ հայ, բայց ոչ ՀՀ քաղաքացիների համար կլինի անվճար:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---