«Բարգավաճ Հայաստանը» կողմ է օտարալեզու դպրոցների բացմանը![]() 11 հունիսի 2010 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որով նախատեսում է փոփոխություններ կատարել ՀՀ «Լեզվի մասին» և ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքներում: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Խմբակցությունը կողմ է օտարալեզու դպրոցների բացմանն այն դեպքում միայն, եթե օտարալեզու ուսուցումը կատարվի ավագ դպրոցից` 9-րդ դասարանից, իսկ 1-2 միջազգային դպրոցների պարագայում, օրինակ AD համակարգի դպրոցներում, բացառության կարգով, թույլատրելի է նման ուսուցում կազմակերպել 7-րդ դասարանից սկսած: Բայց, այս դեպքում ևս պետք է պաշտպանված լինի սոցիալական փաթեթը, այն է, որ այդ դպրոցներում սովորեն ոչ միայն ունևոր խավի երեխաները, այլ նաև անապահով շերտերի օժտված երեխաները: Միայն այս պարագայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ կարտահայտվի այս նախաձեռնությանը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |