Գևորգ Դանիելյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի գլխավորած պատվիրակությանը![]() 15 հունիսի 2010 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Մարգարետ Սեկագյան հետաքրքրվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի, ինչպես նաև ձերբակալված ու կալանավորված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը տվել է հյուրին հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ, թվարկել է նշված բնագավառներում արդեն իսկ արված քայլերի ու արդյունքների մասին, կարևորելով դրանց շարունակական բնույթն ու դրական տեղաշարժը: Հանդիպման վերջում Մարգարետ Սեկագյան շնորհակալություն է հայտնել տրամադրված համակողմանի տեղեկատվության համար և խնդրել նախարարին` աջակցել մոտակա ժամանակներում ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի ազգային լեզվով թարգմանության գործին: Նախքան նախարարի հետ հանդիպելը, նշված պատվիրակությունը այցելել էր ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ, հանդիպել ՔԿՀ-ի պետի և մի քանի դատապարտյալների հետ, ինչպես նաև ուսումնասիրել էր նրանց պահելու պայմանները, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |