ՀՀ նախագահը ստորագրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը![]() 18 հունիսի 2010 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Հունիսի 11-ին խորհրդարանն ընդունեց կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրինագծի ընդունման դեմ հանդես են եկել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 13, իսկ ձեռնպահ չի եղել: Օրենքը կարգավորում է հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը և նախատեսում, որ մինչև թվայնացման ավարտը` մինչև 2015 թվականը, հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվելու է` հասնելով 18-ի: Օրինագծով կարգավորվում են նաև հեռուստաընկերությունների եթերի թեմատիկ ուղղությունները և նշվում է, որ միայն 2015 թվականից հետո մասնավոր հեռուստաընկերությունների քանակը կարող է աճել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |