Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով![]() 23 հունիսի 2010 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ընդունելությունը կայացավ Սանկտ Պետերբուրգի պատմամշակութային կենտրոններից մեկում` Տավրիկյան պալատում: Հանդիսությունը ողջույնի խոսքով բացեց Ռուսաստանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ելույթ ունեցան Հարավ-արևմտյան տարածաշրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին հոբելյանի առիթով, կարևորեց պետերբուրգյան հայ համայնքի ձեռքբերումները իր երեքդարյա գոյության ընթացքում, տեղի հայերի մասնակցությունը Ռուսաստանի պատմության մեջ: Ընդունելության ժամանակ ՀՀ նախագահը Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով, Սանկտ Պետերբուրգի Հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանին և ՌԴ վաստակավոր արտիստուհի, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցին` «Մովսես Խորենացի» շքանշաններով, հաղորդում է Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ լրատվական կենտրոնը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |