ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քվեարկեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների` Կառավարության նախագծի օգտին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային Ժողովը 2010 թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների` Կառավարության նախագծի օգտին: Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը վերահաստատում է իր սկզբունքները և վճռականությունը` կանխելու ապազգային և հակասահմանադրական ձեռնարկումները; հայտարարում է պայքարի նոր փուլ թևակոխելու մասին; առաջիկա համաժողովի ընթացքում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ, կընդունի համազգային կոչ, և կներկայացնի հետագա գործողությունները, ինչպես նաև կոչ է անում բոլոր ուժերին և շահագրգիռ անհատներին եռանդով միանալ շարժման աշխատանքներին` ընդհանուր մոտեցումների ձևավորմանը մասնակից լինելու լայն հնարավորությամբ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---